Մեր ծառայությունները
Արահետ ՀԿ֊ն օգնում է հայ արտադրողներին կազմակերպել իրենց ապրանքների արտահանումը։ Ըստ այդմ, կազմակերպությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
1
Արտահանման պոտենցիալի գնահատում
Այս ծառայությունն օգնում է արտահանողներին ավելի լավ կողմնորոշվել իրենց ապրանքի արտահանման իրա կան հնարավորության վերաբերյալ։ Ծառայության նպատակն է պարզել, թե արդյո՞ք արտադրողն ունի բավարար քանակի և որակի արտադրանք։
2
Շուկայի հետազոտություն
Շուկայի հետազոտությունն իրականացվում է պարզելու, թե ո՞ր շուկաներում է արտադրանքը պահանջարկ վայելում, ի՞նչ գնային քաղաքականություն են վարում մրցակիցները, և ինչպե՞ս կարող է արտադրողը դիրքավորվել շուկայում։
3
Գործարար կապերի հաստատում
Այս ծառայությունն աջակցում է գործարար պատվիրակությունների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների նախապատրաստմանն ու կազմակերպմանը։ Բացի դա, այն նաև ենթադրում է դիստրիբյուտորների ու ներկայացուցիչների որոնում և բանակցությունների վարում արտադրողի անունից։
4
Փաստաթղթային և մաքսային ձևակերպումներ
Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղերի կազմման և արտասահմանյան պահանջներին համապատասխանելու ծառայությունն ազատում է արտադրողներին բյուրոկրատական քաշքշուքներից։
5
Պահեստավորում և լոգիստիկա
Պահեստավորման և լոգիստիկ ծառայությունները ԵՄ անդամ երկրների տարածքում հնարավորություն են ընձեռում արտահանողներին ավելի ճկուն կազմակերպել իրենց արտահանման պրոցեսը և գումարներ խնայել։
6
Դասընթացների կազակերպում
Դեպի ԵՄ արտահանմանն ուղղված դասընթացներն ավելացնում են կազմակերպությունների ներկայացուցիչների գիտելիքները և բարձրացնում տեղեկացվածությունը։
Կապ հաստատել
Ծառայությունների հետ կապված հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար լրացրե՛ք հետևյալ ձևաթուղթը՝